Ռիբերին մոտ է նոր ակումբ ունենալուն

Ռիբերին մոտ է նոր ակումբ ունենալուն

04/09/2021 - 15:41

«Բավարիայի» ու «Ֆիորենտինայի» նախկին վինգեր Ֆրանկ Ռիբերին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Ա սերիայի նորեկ «Սալերնիտանայի» կազմում։

Ինչպես տեղեկաղնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, Սալերնոն ներկայացնող ակումբը հաջող բանակցություններ է վարել 38-ամյա ֆուտբոլիստի հետ։

Կողմերը մինչև 2022 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել` տարեկան 1.5 մլն եվրո։

Բացի բուն աշխատավարձից, պայմանագիրն ունենալու է նաև հավելավճարների կետեր։

Հիշեցնենք, որ Ֆրանկ Ռիբերին 2007-2019 թթ. հանդես է եկել «Բավարիայի», իսկ 2019-2021 թթ.` «Ֆիորենտինայի» կազմում, իսկ այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023