Ռիբերին հրաժարվել է տեղափոխվել Մոնակո
«Բավարիայի» նախքին կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հրաժարվել է տեղափոխվել «Մոնակո»:
Ինչպես հայտնում է L’Equipe-ն, ֆրանսիացի կիսապաշտպանը հրաժարվել է տեղափոխվել «Մոնակո» քանի որ Ֆրանսիայում նա իրեն տեսնում է միայն «Մարսելում», որի կազմում նա հանդես է եկել 2005-07 թվականներին:
36-ամյա ֆուտբոլիստը մտադիր է շարունակել կարիերան: Այժմ նա Մյունխենում է և նույնիսկ անհատական մարզիչ է վարձել:
Ռիբերին, «Բավարիայում» 12 տարի անցկացնելուց հեո, այս ամռանը հեռացավ ակումբից: