Ռիբերին դեռևս հիասթափված է, որ 2013 թվականին չի նվաճել «Ոսկե գնդակը»
«Ֆիորենտինայի» վինգեր Ֆրանկ Ռիբերին դեռևս հիասթափված է այն բանի համար, որ 2013 թվականին չկարողացավ հաղթել «Ոսկե գնդակը»։ Այդ ժամանակ ֆրասնիացի վինգերը հանդես էր գալիս «Բավարիայի» կազմում և ակումբի հետ դարձել էր Գերմանիայի չեմպիոն, Գերմանիայի գավաթայիր և Չեմպիոնների լիգայի գավաթակիր, սակայն այդ տարի «Ոսկե գնդակը» նվաճեց պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն։ Ռիբերին քվեարկության արդյունքում զբաղեցրել էր 3-րդ տեղը՝ իրենից առաջ թողնելով նաև Լեո Մեսսիին։
«Այլևս ի՞նչ կարող էի անել, որպեսզի ստանայի «Ոսկե գնդակը»։ Ես ամեն ինչ հաղթել էի և մարդկային առումով էլ խաղադաշտում և դրանից դուրս արել էի այն ամենը, ինչն արնհրաժեշտ է, որպեսզի հաղթեի այդ մրցանակը։ Եվ այդ ամենն արել էի ինչպես ակումբի, այնպես էլ հավաքականի կազմում։ Դժվար ժամանակներ էին ինձ համար»,- ֆրանսիացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sport Bild-ը։
# Բավարիա, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Ոսկե-գնդակ, Ֆիորենտինա, Ֆրանկ-Ռիբերի