Ռիբերին ավտովթարի է ենթարկել` ստանալով գլխի վնասվածք
Ֆրանսիացի հանրահայտ վինգեր Ֆրանկ Ռիբերին, ով ներկայումս հանդես է գալիս Ա սերիան ներկայացնող «Սալերնիտանայի» կազմում, օրեր առաջ ավտովթարի է ենթարկվել։
«Ավտովթարի հետևանքով Ֆրանկ Ռիբերիի մոտ ախտորոշվել է գլխի վնասվածք և, անվտանգության կանոններից ելնելով, նա կհանգստանա առաջիկա օրերին»,- նշվում է Սալերնո քաղաքը ներկայացվող ակումբի պաշտոնական կայքի տարածած հայտարարության մեջ։
Հաղորդվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիսը չի եղել մեքենայի ղեկին, իսկ վարորդը կորցրել է դրա կառավարումն ու դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից։
Հավելենք, որ վթարից հետո 38-ամյա ֆուտբոլիստը վթարից հետո հոսպիտալացվել է, որտեղ ստացել է առաջին բուժօգնություն, այնուհետև դուրս է գրվել հիվանդանոցից։
Նշենք, որ վետերան ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 16 հանդիպում` դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Սալերնիտանա, Ֆրանկ-Ռիբերի