Ռիբերին ակնարկել է, որ կարող է տեղափոխվել Ֆիորենտինա
Ռիբերին ակնարկել է, որ կարող է տեղափոխվել Ֆիորենտինա
20/08/2019 - 14:02

«Բավարիայի» նախկին կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «մանուշակների» ղեկավարները։

36-ամյա ֆրանսիացին Instagram-ում նկար է հրապարակել և վերնագրել հետևյալը՝ «Պատրաստ եմ նոր մարտահրավերի: Շուտով»:

Լուկա Տոնին, ով Ռիբերիի հետ նախքինում հանդես է եկել «Բավարիայում», մեկնաբանությունների մեջ գրել է. «Եղբայր….Հիանալի խաղացող: Դու գալիս ես Իտալիա՞»:

Ինչպես հայտնում է Bild-ը, Ռիբերին, ով ազատ գործակալի կարգավիճակում է, ընդունել է «մանուշակների» առաջարկը՝ մերժելով «Ալ Նասրի» առաջարկը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացին առաջարկ ունի նաև «Լոկոմոտիվից»:

https://www.instagram.com/p/B1W1wqmiV6o/?utm_source=ig_embed

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025