Ռեշֆորդի խաղահամարը «Բարսելոնայում» և տրանսֆերի ֆինանսական մանրամասները 📸
«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Մարկուս Ռեշֆորդը տեղափոխվել է «Բարսելոնա», հայտնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։
«Բլաուգրանան» տրանսֆերի գնման իրավունքով մինչև 2026 թ. հուլիսի 1-ը վարձակալել է անգլիացի ֆուտբոլիստին։
Ռեշֆորդը նոր ակումբում հանդես կգա «14» համարի մարզաշապիկով։ Այդ խաղահամարով «Բարսելոնայում» ժամանակին խաղացել են նաև Խավիեր Մասկերանոն, Ֆիլիպե Կոուտինիոն, Թիերի Անրին, Յոհան Նեսկենսը, Յոհան Կրոյֆը և բազմաթիվ այլ ֆուտբոլիստներ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է գործարքի ֆինանսական մանրամասները։
«Բարսելոնան» նախքան հարկերի վճարումը Ռեշֆորդին կտա 14 միլիոն եվրո աշխատավարձ։ 27-ամյա վինգերը հրաժարվել է իր աշխատավարձի 15 տոկոսից` հանուն կատալոնական ակումբ տեղափոխվելու։
Վարձակալության ավարտին «բլաուգրանան» կունենա Ռեշֆորդի տրանսֆերը 30 միլիոն եվրոյով գնելու իրավունք։
Մարկուս Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» համակարգում էր 2005 թվականից և ակումբի հիմնական թիմում 426 խաղում 138 գոլ է խփել, կատարել 77 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Մանչեսթեր Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, տրանսֆերներ