Ռեշֆորդի բենեֆիսը. Անգլիան կրկին փայլում է` ջախջախելով Ուելսին🎥
ԱԱ-2022-ի B խմբի 3-րդ տուրում Անգլիայի հավաքականը մրցեց Ուելսի դեմ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո «երեք առյուծներն» երկրորդ խաղակեսի հենց սկզբից սկսեցին հիանալի ֆուտբոլ ցուցադրել և «վիշապներին» ջախջախեցին 3:0 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ Մարկուս Ռեշֆորդը, ով իր անվան դիմաց դուբլի գրանցեց` գոլերից մեկն էլ մրցակցի դարպասն ուղարկելով տուգանայինից կատարած հիանալի հարվածով։
Նշենք, որ 25-ամյա հարձակվող ընթացիկ մունդիալում խփած գոլերի քանակը հասցրեց 3-ի և Կիլիան Մբապեի (Ֆրանսիա), Կոդի Գակպոյի (Հոլանդիա) ու Էներ Վալենսիայի (Էկվադոր) հետ գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Անգլիացիների կազմից մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆիլ Ֆոդենը։
Հավելենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
B խմբի մրցաշարային աղյուսակը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Անգլիա – 7 միավոր
- ԱՄՆ – 5 միավոր
- Իրան – 3 միավոր
- Ուելս – 1 միավոր
Այսպիսով, Անգլիայի և ԱՄՆ-ի հավաքականներր նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ Իրանն ու Ուելսը լքեցին հետագա պայքարը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Անգլիայի հավաքական, Աշխարհի առաջնություն, Մարկուս-Ռեշֆորդ, Մունդիալ-2022, Ուելսի հավաքական, Քաթար-2022, Ֆիլ Ֆոդեն