Ռեշֆորդը երկարաժամկետ պայմանագիր կստորագրի ՄՅՈւ-ի հետ
«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է բանակցություններ վարել հարձակվող Մարկուս Ռեշֆորդի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում:
Ինչպես հայտնում է The Telegraph-ը, 21-ամյա հարձակվողն արդեն այսօր կարող է ակումբի հետ 4 տարվա նոր պայմանագիր ստրագրել մեկ տարի ավելացնելու հնարավորությամբ: Ռեշֆորդի աշխատավաձը նոր պայմանագրով կկազմի շաբաթական 300 հազար ֆունտ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռեշֆորդը ցանկանում է ՄՅՈւ-ում շաբաթական 200 հազար ֆունտից ավելի վրձատրվել:
# Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ