Ռեշֆորդը հերոսանում է` 90+3-րդ րոպեին անչափ կարևոր հաղթանակ պարգևելով Յունայթեդին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» մրցեց «Վեսթ Հեմի» դեմ։
Մանկունյական ակումբը, ողջ հանդիպման ընթացքում ունենալով տարածքային ու խաղային առավելություն, ընդամենը մեկ գնդակ ուղարկեց «մրճահարների» դարպասը, իսկ հաղթական գոլը խփեց միայն 90+3-րդ րոպեին, որն իր անվան դիմաց գրանցեց Մարկուս Ռեշֆորդը։
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» 1:0 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին», ինչից հետո վաստակեց 38 միավոր, շրջանցեց հենց լոնդոնյան ակումբին և բարձրացավ 4-րդ հորիզոնական։
Դևիդ Մոյեսի թիմը մնաց 37 միավորով և նահանջեց 5-րդ հորիզոնական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Ռալֆ Ռանգնիկ, Վեսթ Հեմ