Ռեշֆորդը հայտնվել է գրանդ ակումբներից մեկի ուշադրության կենտրոնում
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, հնարավոր է, կարիերան շարունակի ՊՍԺ-ի կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ փարիզյան ակումբը 22-ամյա անգլիացի հարձակվողին դիտարկում է որպես տրանսֆերային գլխավոր նպատակ։ Ռեշֆորդի տեղափխոությամբ հետաքրքրված է անձամբ «Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
Նշվում է, որ գերմանացի մասնագետը Ռեշֆորդի մոտ նկատում է իսկական ժամանակակից հարձակվողի կատարյալ որակներ։
Մանկունյանական ակումբն իր հերթին բարձր է գնահատում Մարկուս Ռեշֆորդի դերն ակումբում, սակայն դեմ չէ նրա վաճառքից ստանալ 100 մլն եվրո։
Անգլիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի շրջանակում մասնակցել է 28 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
# Թոմաս ՏՈւխել, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, ՊՍԺ, տրանսֆերներ