Լինեկեր․ «Գրո՜ղը տանի․ Ռեշֆորդը խաղադաշտում նույնքան լավն է, որքան դրա սահմաններից դուրս»
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը բարձր է գնահատել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Մարկուս Ռեշֆորդի խաղը Անգլիայի գավաթի 1/16 եզրափակչի «Լիվերպուլի» դեմ հանդիպման ժամանակ։
«Գրողը տանի․ Ռեշֆորդը խաղադաշտում նույնքան լավն է, որքան դրա սահմաններից դուրս»,- գրել է Լինելերը թվիթերյան իր էջում։
Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում Օլե-Գունար Սուլշերի սաները 3։2 հաշվով կարողացել են հաղթանակի հասնել «Լիվերպուլի» նկատմանբ, իսկ Ռեշֆորդը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ։
Հայտնի է, որ Մարկուսը Մեծ Բրիտանիայում զբաղվում է բարեգործությամբ՝ զբաղվելով անապահով ընտանիքների երեխաների սննդի հարցերով։
«ՄՅՈւ»-ի կազմում բոլոր խաղերը միասին վերցրած՝ Ռեշֆորդը մասնակցել է 31 հադիպման՝ դառնալով 15 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
# FA-Cup, Գարի Լինեկեր, Լիվերպուլ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Օլե-Գունար-Սուլշեր