Ռեշֆորդն առաջին գոլը խփեց. «Բարսելոնան» ջախջախեց «Տեգուին» 🎥
«Բարսելոնան» Ասիայի շրջագայության վերջին ընկերական խաղում 5:0 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարավ հարավկորեական «Տեգուի» նկատմամբ։
«Բլաուգրանայից» դուբլ գրանցեց Գավին, մեկական գոլ խփեցին Ռոբերտ Լևանդովսկին, Տոնի Ֆեռնանդեսն ու թիմի նորեկ Մարկուս Ռեշֆորդը։ Անգլիացի վինգերը նոր թիմում առաջին անգամ աչքի ընկավ դարպասի գրավմամբ։
«Բարսելոնան» նախամրցաշրջանային պատրաստության վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 10-ին և Ժոան Գամպերի գավաթի խաղում կմրցի իտալական «Կոմոյի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից