Ռենի 17-ամյա կիսապաշտպանը հայտնվել է եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում
Ֆրանսիական «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավիգան կարիերան կարող է շարունակել եվրոպական թոփ ակումբում։ Այս մասին տեղեկացնում է L՛Equipe-ը:
Ըստ աղբյուրի՝ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Բարսելոնան», ինչպես նաև Մադրիդի «Ատլետիկոն»։ Նշվում է, որ «Ռենը» խաղացողին գնահատում է 30 մլն եվրո։
Կամավինգան հրավիրվել է Ֆրանսիայի ազգային հավաքական՝ Մոլդովայի ու Ալբանիայի հավաքականների հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղերին պատրաստվելու: Նա փոխարինել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիին, որն ավելի վաղ լուրջ վնասվածք էր ստացել:
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Էդուարդո Կամավինգա, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռեն