«Ռենը» մեկնարկային 11 րոպեում երկու կարմիր քարտ է ստացել 🎥
Ֆրանսիայի Լիգա 1-ի երկրորդ տուրում «Ռենը» հյուրընկալվելիս 0:4 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել «Լորյանից»։
«Ռենի» համար հանդիպումը մղձավանջային մեկնարկ է ունեցել` 11-րդ րոպեի դրությամբ մնալով 9 ֆուտբոլիստով։
Նախ 6-րդ րոպեին կոպիտ խախտման համար դաշտից հեռացվել է Մահդի Կամարան, ապա` 11-րդ րոպեին կարմիր քարտ է ստացել արդեն Քրիստոֆեր Վուն։ Կամերունցի պաշտպանը վերջին հույսի խախտում է թույլ տվել։
«Ռենը» բոլոր գոլերը բաց է թողել կարմիր քարտերն ստանալուց հետո։
«Լորյանն» առաջին հաղթանակն է տարել ու 3 միավորով 5-րդ տեղ բարձրացել։ «Ռենը» նույնքան միավորով 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am