Ռեյմսի 30-ամյա մարզիչը կրկնել է Տիտո Վիլանովայի տպավորիչ ցուցանիշը
Ֆրանսիական Լիգա 1-ի 27-րդ տուրում «Ռեյմսը» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Մոնակոյին»։
«Ռեյմսը» ներքին առաջնությունում անպարտելիության տպավորիչ շարք է անցկացնում և վերջին անգամ Լիգա 1-ի շրջանակում պարտվել է դեռևս 2022 թ. սեպտեմբերի 18-ին` 8-րդ տուրում 0:3 հաշվով զիջելով նույն «Մոնակոյին»։
«Կարմրասպիտակների» անպարտելիության շարքն այժմ կազմում է 19 խաղ։
Հատկանշական է` որ «Ռեյմսն» այդ 19 խաղերից 17-ն անցկացրել է 30-ամյա գլխավոր մարզիչ Վիլ Սթիլի գլխավորությամբ։
Ինչպես հայտնում է OptaJean-ը, Սմիթը 21-րդ դարում եվրոպական թոփ-5 առաջնություններում միայն երկրորդ մասնագետն է, ով իր մեկնարկային 17 խաղերում չի պարտվել։
Վերջին անգամ նման արդյունք գրանցել էր «Բարսելոնայի» երջանկահիշատակ մարզիչ Տիտո Վիլանովան, ով Լա լիգայի 2012/13 մրցաշրջանում իր դեբյուտային 17 խաղերում անպարտելի է եղել։
Հավելենք, «Ռեյսմը» Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում, վաստակեց 43 միավորով, զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Լիգա-1, Ռեյմս, Վիլիամ Սթիլ, Տիտո Վիլանովա