ՌԵկորդը ռեկորդի հետևից․ Հալանդը հերթական տպավորիչ ցուցանիշն է գրանցել
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով առավելության է հասել «Բրյուգեի» նկատմամբ։
Դորտմունդյան ակումբի կազմում այդ խաղում դուբլի հեղինակ է դարձել նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը։ 20-ամյա հարձակվողի դիմաց Չեմպիոնների լիգայի շրջանակում 12 խաղում գրանցվել է արդեն 16 գնդակ։
Ինչպես տեղեկացնում է Չեմպիոնների լիգայի պաշտոնական Twitter-ը, Հալանդը մրցաշարի պատմության մեջ ամենաարագն է նման ցուցանիշի հասել։
Հավելենք, որ նորվեգացի հարձակվողը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության ընթացքում դարձել է արդեն 6 գոլի հեղինակ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
# Բորուսիա-Դորտմունդ, Բրյուգե, Էրլինգ Հալանդ, Չեմպիոնների-լիգա