Ռեալ Սոսիեդադը շարունակում է տպավորել` կրկին գլխավորելով Լա լիգայի մրցաշարային աղյուսակը🎥
Իսպանական Լա լիգայի 13-րդ տուրի շրջանակում առաջատարների թվում ընթացող «Ռեալ Սոսիեդադը» հյուրընկալվելիս մրցեց ընթացիկ մրցաշրջանի բացահայտումներից «Օսասունայի» դեմ։
Ծանր ընթացք ստացած խաղում` «Ռեալ Սոսիեդադը» կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու երկրորդ խաղակեսում երկու անպատասխան գնդակ ուղարկեց Պամպլոնան ներկայացնող ակումբի դարպասը. նախ 72-րդ րոպեին աչքի ընկավ Միկել Մերինոն, ապա 82-րդ րոպեին` Ադնան Յանուզայը։
Այս հաղթանակից հետո Իմանոլ Ալգուասիլի թիմը վաստակեց 28 միավոր և գլխավորեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
Հանուն արդարության` նշենք, որ «Սոսիեդադի» մոտակա հետապնդողներ «Ռեալ Մադրիդն» ու «Սևիլիան», որոնք իրենց ակտկվում ունեն 27-ական միավոր, մեկ հանդիպում պակաս են անցկացրել բասկյան ակումբի համեմատ։
«Օսասունան» մնաց 19 միավորով և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադնան Յանուզայ, Իմանոլ Ալգուասիլ, Լա-լիգա, Միկել Մերինո, Ռեալ Մադրիդ, Ռեալ-Սոսիեդադ, Սևիլիա, Օսասունա