Սոսիեդադի երիտասարդ հարձակվողը տպավորիչ ռեկորդ է սահմանել ակումբի կազմում
Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրի շրջանակում երեկ՝ փետրվարի 21-ին, «Ռեալ Սոսիեդադը» սեփական հարկի տակ ընդունեց «Ալավեսին» և 4 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը՝ սեփականը պահելով անառիկ։
Այդ խաղում հեթ-տրիկի հեղինակ դարձավ տանտերեի հարձակվող Ալեքսանդր Իսակը։
Ինչպես տեղեկացնում է Opta վիճակագրական ընկերությունը, շվեդ հարձակվողը դարձել է 21-րդ դարում «Սոսիեդադի» կազմում Լա լիգայի շրջանակում ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով դարձել է հեթ-տրիկի հեղինակ։ Այդ օրը շվեդ ֆուտբոլիստը եղել է 21 տարեկան և 153 օրեկան։
Իսակը նաև Պրիմերայի շրջանակում վերջին 6 խաղերում անընդմեջ գոլի կամ գոլերի հեղինակ է դարձել՝ ընդհանուր առմամբ խփելով 9 գնդակ։
Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ Սոսիեդադի» կազմում 21-ամյա ֆուտբոլիստը բոլոր խաղերի հաշվարկով մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Հատկանշական է, որ ֆուտբոլիստը բոլոր գոլերն ու գոլային փոխանցումները հեղինակել է Լա լիգայի շրջանակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալավես, Ալեքսանդր Իսակ, Լա լիգա, Ռեալ-Սոսիեդադ, Ռեկորդ