Ռեալ Սոսիեդադը շանս չտվեց Բենֆիկային` վստահ խաղով հաղթելով «արծիվներին» 🎥

Ռեալ Սոսիեդադը շանս չտվեց Բենֆիկային` վստահ խաղով հաղթելով «արծիվներին» 🎥

08/11/2023 - 23:55

Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը D խմբի շրջանակում Սան Սեբաստիանում մրցեց «Բենֆիկայի» դեմ։

Բասկյան ակումբը պարզապես շոկային մեկնարկ էր պատրաստել «արծիվների» համար և շատ արագ երեք գնդակի առավելություն ստացավ։

Իմանոլ Ալգուասիլի թիմից 6-21-րդ րոպեների ընթացքում մեկական անգամ աչքի ընկան Միկել Մերինոն, Միկել Օյարսաբալն ու Անդեր Բարենեչեան։

Տանտերերը 29-րդ րոպեին մոտ էին նաև հաշիվը էլ ավելի խոշոր դարձնելուն, սակայն Բրայիս Մենդեսը վրիպեց 11-մետրանոցից. գնդակը դիպավ դարպասաձողին։

Երկրորդ կեսում Լիսաբոնից ժամանած հյուրերը կարողացան միայն «թրջել» հաշիվը. 49-րդ րոպեին աչքի ընկավ Ռաֆա Սիլվան։

Ավելին անել Ռոջեր Շմիդտի թիմը չկարողացավ անել։

Այսպիսով, «Ռեալ Սոսիեդադը» հաղթեց 3:1 հաշվով։

D խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

«Զալցբուրգ» – «Ինտեր»

Խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. «Ռեալ Սոսիեդադ» – 10 միավոր
  2. «Ինտեր» (անցկացրած 3 խաղ) – 7
  3. «Զալցբուրգ» (անցկացրած 3 խաղ) – 3
  4. «Բենֆիկա» – 0

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023