Չեֆերինը խոսել է Ռեալ – Չելսի հանդիպման հետաձգման հավանականության մասին
ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է այն մասին, որ բացառված չէ Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի «Ռեալ» – «Չելսի» դիմակայության առաջին հանդիպումը կհետաձգվի․
«Այս հարցի հիմնական գործոնն այն է, որ մրցաշրջանը վաղուց մեկնարկել է։ Հեռուստահեռարձակողները կարող են մեզնից պահանջել փոխհատուցել հասցված վնասը, եթե «Ռեալ» – «Չելսի» հանդիպումը չկայանա, այդ պատճառով էլ քիչ է հավանական, որ այդ հանդիպումը հաջորդ շաբաթ չի կայանա, սակայն ապագայաում ոչինչ բացառված չէ»,- նշել է 53-ամյա ֆունկցիոները, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ «Ռեալն» ու «Չելսին» Սուպերլիգայի 12 հիմնադիր-ակումբներից մեկն են, սակայն լոնդոնյան ակումբը պաշտոնապես արդեն դուրս է եկել մրցաշարից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր-Չեֆերին, ՈւԵՖԱ, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Սուպերլիգա