Առաջիկա Weekend-ի ԲՈՄԲ խաղերը․ preMATCH
Գալիք Weekend-ը նույնպես խոստանում է թեժ լինել, իսկ ավանդույթի համաձայն կանդրադառնանք սպասվող ԲՈԲՄ խաղերին։ Ինչպես միշտ միշտ կխոսենք թիմերի մրցաշարային դիրքերից, միասին կծանոթանանք մեր գործընկեր VBet-ի սահմանած գործակիցներին, իսկ Interfootball-ի Instagram-ի էջում կիմանաք, թե ինչ հաշիվ ենք կանխատեսել այդ խաղերի համար։
Հանդիպման օրն ու ժամը – 10․04․ 21թ․, 23։00
Մրցաշար – Լա լիգա, 30-րդ տուր
Մրցաշարային դիրք – «Ռեալ» – 63 միավոր, 3-րդ հորիզոնական, «Բարսելոնա» – 65 միավոր, 2-րդ հորիզոնական
Ապրիլի 10-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ից սկսած, ողջ աշխարհը կրկին կբաժանվի երկու մասիա։ Այո՛, կրկին կլինեն երկրպագուական «բախումներ», թեժ քննարկումներ ու բանավաճեր, ինչը միանշանակ ավելի է գեղեցկացնում այս հանդիպումը։
Ճիշտ է՝ այս երկու ակումբները վերջին 2-3 տարում որոշակի խաղային անկում են գրանցել, իսկ «Բարսայի» ու «Ռեալի» միջև հանդիպումները կորցրել են իրենց փայլը, սակայն պատմության 245-րդ Էլ կլասիկոն խոստանում է լինել առավել քան հետաքրքիր, քանի որ այն Լա լիգայի ընթացիկ չեմպիոնական պայքարում տալու է շատ հարցերի պատասխաններ։
Բառցված չէ, որ այս խաղում հաղթողը լինելու է չեմպիոնության համար պայքարում «Ատլետիկո Մադրիդի» հիմնական մրցակցիը կամ կարելի է ասել՝ չեմպիոնության գլխավոր հավակնորդը։
Գլխավոր հավակնորդը, քանի որ նախ Էլ կլասիկոյի հաղթողը կստանա հոգեբանական առավելություն, ապա՝ «Ատլետիկոն» ակնհայտ խաղային անկման մեջ է։ Բացի դրանից, «հնդկացիների» գոլահար Լուիս Սուարեսը մոտ մեկ ամսով շարքից դուրս է մնացել։
Երկու ակումբներն էլ կորուստներ ունեն, սակայն մադրիդյան ակումբի կորուստները շատ ավելի արժեքավոր են, ինչը կարող է ճակատագրական դառնալ։
Խաղը վնասվածքի պատճառով բաց կթողնեն Սերխիո Ռամոսն ու Դանի Կարվախալը, իսկ Ռաֆայել Վարանը՝ կորոնավիրուսի։
Ճիշտ է՝ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Լիվերպուլի» դեմ հաղթական խաղում (3:1) «Մադրիդը» պաշտպանական որևէ խնդիր չունեցավ, սակայն, եկեք լինենք անկեղծ, մերսիսայդյան ակումբը, պարզապես, ներկա պահին չունի այն նույն ներուժն, ինչ նախորդ երկու մրցաշրջաններում։
«Արքայական» ակումբի պաշտպանությունը շատ էքսպերիմենտալ վիճակում է։ Ստացվում է այնպես, որ մեկնարկային կազմի պաշտպաններից խաղին պատրաստ է միայն Ֆերլան Մենդին, իսկ Նաչոն, Էդեր Միլիտաոն և Լուկաս Վասկեսը բազմիցս ապացուցել են, որ այնքան էլ հուսալի տարբերակներ չեն, բայց Զինեդին Զիդանն էլ իր հերթին մեկ անգամ չէ դուրս եկել նման ծանր իրավիճակներից։
«Բարսելոնայի» կամզից էլ բացակայելու են Անսումանե Ֆաթին, Ֆիլիպե Կոուտինիոն և պահեստային դարպասապահ Նորբերտո Նետոն։
Ինչպես գիտեք, Ֆաթին ու Կոուտինիոն արդեն շատ երկար ժամանակ է շարքից դուրս են, իսկ կատալոնական ակումբն հարմարվել է, որ հանդիպումներն անցկացնում է առանց նրանց։
Այս փաստը, հաստատում է, որ «կապտանռնագույնները» խաղին մոտենում են իրենց օպտիմալ կազմով, ինչը Ռոնալդ Կումանին լայն ընտրության հնարավորություն է տալիս հատկապես դաշտի կենտրոնում և պաշտպանությունում։
Ինչ վերաբերում է թիմերի մարզավիճակին, ապա չենք կարող չհիանալ, թե ինչպես է «Ռեալը» մրցաշրջանի ամենակարևոր պահերին մշտապես լավ մարզավիճակ հավաքում։
Զինեդին Զիդանը հսկայական աշխատանք է տանում ինչպես խաղացողների մոտիվացիայի, այնպես էլ մարտավարական-տակտիկական հարցերում։ Այդ ամենը ֆրանսիացի մասնագետն ապացուցեց նաև «Լիվերի» դեմ խաղում, որտեղ մադրիդցիները որևէ հնարավորություն չտվեցին մրցակցին։
«Սերուցքայինները» բոլոր մրցաշարերի շրջանակում անպարտելի են արդեն 12 անընդմեջ խաղում՝ այդ ընթացքում տոնելով 10 հաղթանակ։ Վերջին անգամ «Ռեալը» պարտվել է սույն թվականի հունվարի 30-ին, երբ Լա լիգայի 21-րդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ 1։2 հաշվով զիջեց «Լևանտեին»։
Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» արդյունքները երկակի տպավորություն են թողնում։
Մի կողմից ակումբը մրցաշրջանի մեկնարկում բազմաթիվ միավորներ էր կորցնում Լա լիգայի շրջանակում և հերթական անգամ անհաջող հանդես եկավ Չեմպիոնների լիգայում, մյուս կողմից՝ Ռոնալդ Կումանի թիմը Իսպանիայի գավաթի շրջանակում հասավ մինչև եզրափակիչ, ճանապարհին անհավանական Comeback-ներ գրանցեց, իսկ ներքին առաջնությունում էլ 18 անընդմեջ հանդիպում պարտություն չի կրել։
Բացի անպարտելիության շարքից, «բլաուգրանասն» ակնհայտ բարելավել է իր խաղը։ «Բարսելոնան» վերջին շրջանում մեկը մյուսի հետևից հիանալի հանդիպումներ անցկացրեց, մասնավորապես, հիշատակման է արժանի հյուրընակվելիս «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ տարած 6։1 հաշվով ջախջախիչ հաղթանակը։
Սպասվող խաղում շատ կարևոր դերակատարում կարող է ունենալ դաշտի կենտրոնը, որտեղ, չենք կարող չնշել, Տոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի հիանալի մարզավիճակը։ Այս երկուսը կարծես երկրորդ կամ արդեն երրորդ երիտասարդությունն են ապրում՝ շարունակելով փայլել։
Նրանցից միանշանակ հետ չեն մնում Պեդրին և Ֆրենկի դե Յոնգը, ով, ընդհանրապես, նորովի է իրան բացահայտում՝ վերջին շրջանում հանդես գալով նաև կենտրոնական պաշտպանի դիրքում։
Ամեն դեպքում, նման կարևորության և նման մակարդակի խաղերում ցանկացած մանրուք կարող է վճռորոշ դեր ունենալ, իսկ չեմպիոնական պայքարը բազմապատիկ ավելի հետաքրքրացնում է խաղը և սպասելիքները։
VBet-ն այս հանդիպման համար սահմանել է հետևյալ գործակիցները․
«Ռեալի» հաղթանակ ՝ 2․99 գործակից
Ոչ-ոքի՝ 3․89 գործակից
«Բարսելոնայի» հաղթանակ՝ 2․35 գործակից
«Տոտենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ»
Հանդիպման օրն ու ժամը – 11․04․21թ․, 19։30
Մրցաշար – ԱՊԼ, 31-րդ տուր
Մրցաշարային դիրք – «Տոտենհեմ» – 49 միավոր, 6-րդ հորիզոնական, «Մանչեսթեր Յունայթեդ» – 60 միավոր, 2-րդ հորիզոնական
Անգլիական Պրեմիեր լիգան քիչ-քիչ մոտենում է իր տրամաբանական ավարտին, սակայն դեռևս մի շարք հետաքրքիր հանդիպումներ կան, որոնցից մեկն էլ կկայանա Լոնդոնում։
Մրցաշարային առումով այս հանդիպումն անչափ կարևոր նշանակություն է ունենալու, քանի որ երկու ակումբներն էլ պայքարում են Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։
Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» գրեթե լուծել է Չեմպիոնների լիգայի ուղեգիրի հարցը, ապա «շնաձկները», ամենայն հավանականությամբ, մինչև վերջին տուրը կռիվ են տալու 3-4-րդ տեղերի համար, քանի որ այս խաղում հաղթանակը քառյակ ներխուժելու նրանց շանսերը կտրուկ կմեծացնի։
Երկու ակումբներն էլ հանդիպմանը մոտենում են գրեթե առանց կորուստների։
«Տոտենհեմի» կազմից խաղը բաց կթողնեն Մեթ Դոերթին ու Բեն Դևիսը, իսկ «Յունայթեդի» կազմից՝ Անտոնի Մարսիալը, Էրիկ Բային և Ֆիլ Ջոնսը։ Այս բոլոր ֆուտբոլիստներից միայն Մարսիալին կարելի է համարել մեկնարկային կազմի ֆուտբոլստ, իսկ մյուսներին մարզիչներն ավելի շատ օգտագործում են ռոտացիայի համար։
Ողջ մրցաշրջանի ընթացքում այս երկու ակումբները որոշ հանդիպումներում ցուցադրեցին իրենց վայել խաղ, սակայն, դրան զուգահեռ, նրանք միավորներ էին կորցնում այնտեղ, որտեղ պիտի հաղթեին, ինչի արդյունքում դուրս մնացին չեմպիոնական պայքարից։
Մրցաշրջանի մեկնարկում որքան լավ հույսեր էր ներշնչում հատկապես «Տոտենհեմը»։ Կարծում էինք, որ վերջապես լոնդոնյան ակումբը վերգտել է իր խաղը, Հարի Քեյնն ու Հին Մին Սոնը հիացնում էին, սակայն հետագայում Ժոզե Մոուրինիոյի թիմը խաղային լուրջ անկում գրանցեց և կար մի պահ, որ նույնիսկ նահանջել էր 8-րդ հորիզոնական։
Քեյնը հիմա էլ է հիանալի ֆուտբոլ ցուցադրում և, խփած 19 գոլով, գլխավորում է լավագույն ռմբարկուների պայքարը։ Անգլիացի ֆուտբոլիստը նաև կատարել է 13 գոլային փոխանցում․ նա այդ ցուցանիշով նույնպես լավագույնն է։
«Յունայթեդն» էլ 2020 թվականի տարեվերջին նույնիսկ գլխավորում էր ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը, սակայն չեմպիոն դառնալու համար պետք է հաղթել նաև «Քրիստալ Փելասի» և «Վեսթ Բրոմվիչի» մակարդակի ակումբներին, էլ չենք խոսում անմիջական մրցակիցների մասին։
Առանձին դրվագներում «կարմիր սատանաները», իհարկե, փայլուն ֆուտբոլ ցուցադրեցին, իսկ Բրունո Ֆերնանդեշը, միանշանակ, Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։
Այս հանդիպումը կարելի է համարել երկու չարդարացված ֆավորիտներիների պայքար և ցանցակցած սայթաքում արդեն ճակատագրական կդառնա կողմերի համար։
Եթե հաշվի առնենք, որ «Յունայթեդը» ապրիլի 8-ին հանդիպում է անցկացրել Եվրոպա լիգայի շրջանակում, ապա ֆիզիկական առումով «Տոտենհեմն» ավելի լավ վիճակում պետք է լինի, ինչի էլ նրան դարձնում է այս խաղում ֆավորիտ, սակայն VBet-ն այս խաղի հետ կախված ունի իր կարծիքը․
«Տոտենհեմի» հաղթանակ՝ 2․91 գործակից
Ոչ-ոքի՝ 3․52 գործակից
«Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակ՝ 2․57 հաղթանակ
Ինչպես արդեն նշեցինք, այս հանդիպմների վերաբերյալ Interfootball-ի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ մեր Instagram-ի էջում՝ սեղմելով այստեղ, իսկ խաղերին հետևել և դիտել՝ Rostelecom-IP հեռուստատեսությամբ։
Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Interfootball, Անսումանե-Ֆաթի, Անտոնի Մարսիալ, ԱՊԼ, Բարսելոնա, Դանի Կարվախալ, Զինեդին-Զիդան, Էլ Կլասիկո, Ժոզե Մոուրինիո, Լիվերպուլ, Լուկա-Մոդրիչ, Չեմպիոնների-լիգա, Ռաֆայել-Վարան, Ռեալ Մադրիդ, Ռոնալդ Կուման, Սերխիո-Ռամոս, Տոնի-Կրոս, Տոտենհեմ, Օլե-Գունար-Սուլշեր