Վասկեսը ծանր վնասվածք է ստացել․ նա բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ։
Մադրիդյան ակումբի կազմից այդ հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեց Լուկաս Վասկեսը, ով, սակայն, 43-րդ րոպեին վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել խաղը՝ դաշտում տեղը զիջելով Ալվարո Օդրիոսոլային։
Ինչպես տեղեկացնում է «արքայական» ակումբի պաշտոնական կայքը, Վասկեսը վնասել է ձախ ոտքի խաչաձև կապանները։
Marca-ն էլ գրում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը միանշանակ բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ որքան կպահանջվի իսպանացի եզրային ֆուտբոլիստի ապաքինման համար։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հուինիսի 30-ին Վասկեսի ու «Ռեալի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, նա դառնալու է ազատ գործակալ, քանի որ նոր պայմանագրի հարցում կողմերը դեռևս համաձայնության չեն հասել։
Հավելենք, որ Լուկաս Վասկեսն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակա։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Լուկաս Վասկես, Ռեալ Մադրիդ