Ռեալ Մադրիդը՝ Իսպանիայի սուպերգավաթակիր?

Ռեալ Մադրիդը՝ Իսպանիայի սուպերգավաթակիր?

13/01/2020 - 01:42

Սաուդյան Արաբիայում ավարտվեց Իսպանիայի սուպերգավաթի մրցաշարը։ Եզրափակիչ խաղում մադրիդյան դերբիի շրջանակում իրար դեմ մրցեցին «Ռեալն» ու «Ատլետիկոն»։

Ինչպես սպասվում էր, խաղն անցավ բավականին լարված և թեժ պայքարում։ Հանդիպման հիմնական ժամանակն անցավ «Ռեալի» առավելությամբ, սակայն «Ատլետիկոն» էլ հետ չէր մնում պահերով։ Սակայն, ամեն անգամ հիանալի էին գործում Յան Օբլակն ու Տիբո Կուտրուան։

90 րոպեն թիմերի համար բավարար չեղավ հաղթողին պարզելու համար, և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում էլ «արքայական» ակումբն ուներ առավելություն, սակայն այդպես էլ չկարողացավ հաղթանակ կորզել։

Խաղի լարվածությունն իր գագաթնակետին հասավ 115-րդ րոպեին, երբ Ալավարո Մորատան Տիբո Կուրտուայի դեմ դուրս էր գալիս մեն-մենակ, սակայն «Ռեալի» հենակետային Ֆեդե Վալվերդեն վերջին հույսի խախտում թույլ տվեց՝ հեռացվելով խաղադաշտից։ Այդ դրվագից հետո թիմերի միջև բախում սկսվեց, որը մրցավարները կանխեցին՝ դեղին քարտերի միջոցով։

Խաղը տեղափոխվեց 11 մետրանոց հարվածաշար, որն ավելի դիպուկ իրացրին Զինեդին Զիդանի սաները։ Դիեգո Սիմեոնեի սաները առաջին երկու հարվածը վրիպեցին։ Սաուլը հարվածես դարպասաձողին, իսկ Թոմաս Փարթիի հարվածից հետո հիանալի խաղաց Կուրտուան։ «Արքայական» ակումբի խաղացողներն էլ հստակորեն իրացնելով հարվածները՝ 11-րդ անգամ նվաճեցին բաղձալի գավաթը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023