Ռեալում դժգոհ են «Բեռնաբեուի» խոտածածկի որակից
«Ռեալ Մադրիդի» հանդերձարանում դժգոհ են «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի խոտածածկի որակից։
Relevo-ն գրում է, որ «արքայական» ակումբի ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբն այդ խնդրի մասին խոսում են դեռ նախորդ մրցաշրջանից։
Ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը կարծում են, որ խոտածածկի վատ որակը դանդաղեցնում է թիմի խաղը, հատկապես, եզրային գրոհների ժամանակ։
«Ռեալի» ղեկավարությունը մտադիր է եղել այդ խնդիրը լուծել դեռ նախորդ տարվա սեպտեմբերին, բայց այն դեռ շարունակում է արդիական մնալ ու անհանգստացնում է ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին։
Նշվում է, որ մարզադաշտում վերանորոգման աշխատանքների հետևանքով խոտածածկի վրա կեղտ և փոշի է կուտակվում։ Դրանց դեմ պայքարելու համար ակումբը կիրառում է օդաճնշահան հրացաններ, որոնք թույլ չեն տալիս` խոտածածկի վրա փոշի կուտակվի։
Բացի այդ, խոտածածկի վրա բացասական ազդեցություն կարող են ունենալ նաև օդն ու լույսը։ «Սանտիագո Բեռնաբեուն» այժմ ունի փակվող տանիք, ինչի հետևանքով լույսի ու օդի չափաբաժինը, կախված միջոցառումից, կարող է տարբեր լինել։
Հաղորդվում է, որ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» դեմ առաջին խաղից (3:3) հետո «Ռեալի» գյուղատնտեսները «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի խոտածածկի տարբեր հատվածներից ցուցանմուշներ են վերցրել և ուղարկել փորձաքննության։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Սանտիագո Բեռնաբեու