Ռեալն ու Բորուսիան համաձայնության են հասել
«Ռեալի» 18-ամյա կիսապաշտպան Ռեյները առաջիկա մի քանի մրցաշրջանը վարձավճարով հանդես կգա Բունդեսլիգայում։
18-ամյա բրազիլացի կիսապաշտպանը վարձավճարով տեղափոխվելու է «Բորուսիա Դորտմունդ»։ Ինչպես տեղեկացնում է Globo Esporte-ն, կողմերն արդեն համաձայնության են հասել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի մասին։
Բրազիլացի կիսապաշտպանը նախորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում է 30 մլն եվրոյի դիմաց «Ֆլամենգոյից» տեղափոխվել «Ռեալ» և հանդես է գալիս մադրիդյան ակումբի երիտասարդական թիմում, որի կամզում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
# Բորուսիա-Դորտմունդ, Ռեալ Մադրիդ, Ռեյներ, տրանսֆերներ, Ֆլամենգո