«Ռեալն» ու «Բավարիան» հետաքրքրված են Մ-21 Եվրո-2025-ի լավագույն ռմբարկուի ծառայություններով
«Շտուտգարտի» հարձակվող Նիկ Վոլթեմադեն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ու «Բավարիայի» ուշադրության կենտրոնում, գրում է Marca-ն։
«Շտուտգարտը» 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 60 միլիոն եվրո է գնահատել։
Հաղորդվում է, որ «Ռեալն» այս պահին ընթացող Մ-19 ու Մ-21 Եվրոպայի առաջնությունների ժամանակ, բացի Վոլթեմադեից, հետևում է նաև այլ խաղացողների` Քրիստիան Մոսկերային («Վալենսիա», Իսպանիա Մ-21), Կես Սմիթին («ԱԶ Ալկմար», Նիդերլանդներ Մ-19) և Կաստելո Լուկեբային («Լայպցիգ», Ֆրանսիա Մ-19)։
Վոլթեմադեն Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունում 4 խաղում 6 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։ Նա մրցաշարի լավագույն ռմբարկուն ու ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է` օգնելով Գերմանիայի երիտասարդական հավաքականին դուրս գալ եզրափակիչ։
Վոլթեմադեն «Շտուտգարտ» է տեղափոխվել 2024 թ. հուլիսին, 33 խաղում խփել է 17 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։ Նախքան «շվաբների» կազմը համալրելը` նա հանդես է եկել «Վերդերում», որի կազմում 51 խաղում միայն 2 անգամ է գրավել մրցակիցների դարպասը։
Վոլթեմադեն այս տարվա հունիսին նաև նորամուտն է նշել Գերմանիայի ազգային հավաքականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բավարիա, Գերմանիայի Մ-21 հավաքական, Եվրո-2025 Մ-21, Նիկ Վոլթեմադե, Շտուտգարտ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ