Ռեալն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ այլևս նոր համալրումներ չի ունենա
«Ռեալ Մադրիդն» ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ այլևս նոր ձեռք բերումներ չի իրականացնի։
As-ը հայտնում է, որ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ու նախագահ Ֆլորենտինո Պերեսը վստահում են ակումբի ներկայիս կազմին։
Բացի դրանից, վերջիններս կարծում են, որ շուկայում այժմ չկան այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր կկարողանան ուժեղացնել «արքայական» ակումբի կազմը։
Նշենք, որ մադրիդյան ակումբում այժմ վնասնվածքների համաճարակ է։ Տարբեր աստիճանի վնասվածքներից ապաքինվում են Տիբո Կուրտուան (6-8 ամիս), Էդեր Միլիտաոն (6-8 ամիս), Վինիսիուսը (6 շաբաթ), Արդա Գյուլերը (4 շաբաթ), Դանի Սեբալիոսը (1 շաբաթ) և Ֆերլան Մենդին (1 շաբաթ)։
Ստեղծված իրավիճակում հաճախակիացել էին այն խոսակցությունները, որ «Ռեալը» նախքան տրանսֆերային պատուհանի փակվելը նոր համալրումներ կիրականացնի։
Հիշեցնենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Ռեալի» շարքերը համալրել են Ջուդ Բելինգհեմը, Արդա Գյուլերը, Խոսելուն, Կեպա Արիսաբալագան, Ֆրան Գարսիան, իսկ Բրահիմ Դիասը ակումբ է վերադարձել վարձակալությունից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ