Ռեալն արձագանքել է Մբապեի վերաբերյալ տարածված տեղեկություններին
«Ռեալ Մադրիդը» պաշտոնական մակարդակով հերքել է, որ բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ.
«Հաշվի առնելով վերջերս տարբեր լրատվամիջոցների կողմից հրապարակված և տարածված տեղեկությունները, ըստ որոնց, Կիլիան Մբապեի և մեր ակումբի միջև բանակցություններ բանակցություններ են ընթանում` «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբը ցանկանում է հայտարարել, որ այդ լուրերը լիովին սուտ են, և որ բանակցություններ չեն եղել այն խաղացողի հետ, ով պատկանում է ՊՍԺ-ին»,- նշված է «արքայական» ակումբի պաշտոնական կայքում։
Հավելենք, որ Կիլիան Մբապեի ու ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին, և բազմաթիվ են այն տեղեկությունները, թե 24-ամյա հարձակվողն, ամեն դեպքում, կարիերան կշարունակի «արքայական» ակումբի կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ