Ռեալն աչք է դրել Լեսթերի թուրք պաշտպանի վրա
2022 թ. հունվարին բացվող ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալ Մադրիդը» մտադիր է ամրապնդել պաշտպանության կենտրոնը։
Ինչպես տեղեկացնում է Defensa Central-ը, «արքայական» ակումբն այդ դիրքի համար մտադիր է ձեռք բերել «Լեսթերի» պաշտպան Չագլար Սոյունչուին։
«Սերուցքայինները» պատրաստ են տրանսֆերային պատուհանի բացվելուն պես բանակցություններ սկսել «աղվեսների» հետ։
Ամեն դեպքում, «Լեսթերը» մտադիր չէ հեշտությամբ բաժանվել թուրք ֆուտբոլիստից և 45 մլն եվրոյից ցածր գնով չի վաճառի նրան։
Հավելենք, որ Սոյունչուի և «Լեսթերի» միջև պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին։
25-ամյա պաշտպանը «Լեսթերի» գույները պաշտպանում է 2018 թ. օգոստոսից և մինչ այժմ ակումբի կազմում անցկացրել է 91 հանդիպում` դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեսթեր, Չագլար Սոյունչու, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ