«Ռեալն» անվճար կփորձի ձեռք բերել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստին
«Ռեալն» անվճար կփորձի ձեռք բերել Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստին
31/10/2025 - 15:23

«Քրիսթալ Փելասի» պաշտպան Մարկ Գեհին կարող է կարիերան շարունակել Մադրիդի «Ռեալում», հաղորդում է The Sun-ը։

25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը կլրանա 2026թ. հուլիսի 1ին, ու «արքայական» ակումբը պատրաստ է նրան ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակում։

«Արծիվների» ավագը ցանկանում է տեղափոխվել ավելի բարձրակարգ ակում։ Նա նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի փակման օրը շատ մոտ էր «Լիվերպուլ» տեղափոխվելուն, բայց վերջին պահին գործարքը չկայացավ։

Գեհիի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բավարիան» ու «Բարսելոնան»։

Մարկ Գեհին «Քրիսթալ Փելասում» հանդես է գալիս 2021թ. հուլիսից, 171 խաղում խփել է 9 գոլ, կատարել 6 ասիստ։ Նա 2022թ. մարտից հրավիրվում է Անգլիայի ազգային հավաքական 26 խաղում 1 գոլ ու 5 ասիստ է գրանցել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025