Ռեալն անպարտելիության ակումբային ռեկորդ է կրկնել
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Վալենսիայի» նկատմամբ։
Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, Լա լիգայի շրջանակում մադրիդյան ակումբն արդեն 18 հանդիպում անընդմեջ անպարտալեի է։ Այդկերպ «Ռեալը» կրկնել է ակումբային ռեկորդը։
«Սերուցքայիններին» նախկինուն երկու անգամ նույպես հաջողվել է 18 անընդմեջ անպարտելի արտագնա հանդիպում անցկացնել։ Առաջինը գրանցվել է 1996 թ. մարտից մինչև 1997 թ. փետրվար, իսկ երկրորդը` 2016 թ. հունվար – դեկտեմբեր ժամանակահատվածում։
Նշենք, որ «Ռեալը» Լա լիգայի շրջանակում վերջին անգամ արտագնա խաղում պարտվել է 2020 թ. նոյեմբերի 8-ին, երբ հյուրընկալվելիս 1:4 հաշվով զիջեց նույն «Վալենսիային»։
Հավելենք, որ «արքայական» ակումբն Իսպանիայի առաջնության շրջանակում հաջորդ արտագնա հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 3-ին և կմրցի «Էպսանյոլի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռեկորդ, Վալենսիա