Ռեալն անչափ կարևոր միավորներ կորցրեց` չկարողանալով կոտրել Ռեալ Սոսիեդադի դիմադրությունը
Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։
Չնայած հանդիպման ողջ ընթացքում «արքայական» ակումբն ուներ տարածքային և խաղային առավելություն, միևնույն է, Կառլո Անչելոտիի թիմը չկարողացավ հաղթանակ կորզել այս խաղում. գրանցվեց 0:0 հաշիվը։
Հանդիպման հերոս դարձավ «Ռեալ Սոսիեդադի» դարպասապահ Ալեքս Ռեմիրոն` կատարելով 7 սեյվ։
Այս ոչ-ոքիից հետո «Ռեալը» վաստակեց 42 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Սերուցքայիններն» առաջնության առաջատար «Բարսելոնայից» հետ են մնում արդեն 5 միավորով։
«Ռեալ Սոսիեդադը», 39 միավորով, 3-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռեալ-Սոսիեդադ