Ռեալն ամռանը կվաճառի մի շարք ֆուտբոլիստների
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալը» պատրաստվում է բավականին ակտիվ լինել։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբի մարզչական շտաբն արդեն կողմնորոշվել է, թե որ ֆուտբոլիստներն են վաճառվելու։
Ամենահավանականը Լուկա Մոդրիչի հեռանալն է, քանի որ 34-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը լրանում է 2021 թվականի ամռանը, իսկ ակումբի մարզչական շտաբը գտնում է, որ խորվաթ կիսապաշտպանը մեկնարկային տեղի համար պայքարում սկսել է պարտվել Ֆեդե Վալվերդեին։
Բացի Մոդրիչից՝ ամռանը «Ռեալը» կարող են լքել նաև Գարեթ Բեյլը, Խամես Ռոդրիգեսը, Մարիանո Դիասը, Բրահիմ Դիասը, Ալվարո Օդրիոսոլան, Լուկա Յովիչը, Էդեր Միլիտաոն, Ալֆոնս Արեոլան, Մարսելոն, ինչպես նաև Լուկաս Վասկեսը։
# Ալվարո Օդրիոսոլա, Ալֆոնս Արեոլա, Բրահիմ Դիաս, Գարեթ-Բեյլ, Էդեր Միլիտաո, Լուկա-Մոդրիչ, Լուկա-Յովիչ, Լուկաս Վասկես, Խամես-Ռոդրիգես, Մարիանո Դիաս, Մարսելո, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆեդերիկո Վալվերդե