Ռեալն ակնհայտ դժգոհ է Սևիլիայի դեմ կայանալիք հանդիպման գլխավոր մրցավարի նշանակումից
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս կմրցի «Սևիլիայի» դեմ։
Այդ հանդիպման գլխավոր մրցավար է նշանակցել Ռիկարդո դե Բուրգոս ք8Բենգոեչեան, սակայն, ինչպես տեղեկացնում է COPE-ն, «արքայական» ակումբն ակնհայտ դժհոհ է այդ փաստից։
«Ռեալի» ակումբային հեռուստատեսությունը քննադատել է այդ նշանակումը՝ մրցավարին մեղադրելով նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» դեմ կայացած խաղում (1:2) կոպիտ սխալների թույլ տալու համար.
«Ռիկարդո դե Բուրգոս Բենգոեչեան կոպիտ սխալներ է թույլ տալիս, որոնք, ի վերջո, կարևոր պահերին լուրջ վնաս են հասցնում «Ռեալին»:
Անկախ այն հանգամանքից, թե Բենգոեչեան գլխավոր մրցավար է, թե VAR համակարգի պատասխանատու, նա միշտ որոշումներ է կայացնում հօգուտ մրցակցի:
Եկե՛ք սկսենք նախորդ մրցաշրջանից։ Նա եղել է «Նոու Կամպում» կայացած Էլ Կլասիկոյի գլխավոր մրցավարը՝ առաջնության կարևորագույն հանդիպումներից մեկը, որն, ի վերջո, վերջ դրեց Մադրիդի «Ռեալի»՝ Լա Լիգայում հաղթելու շանսերին։
Բենգոեչեան այդ խաղում դաշտից չհեռացրեց Գավիին, ով երկու խախտում էր թույլ տվել Կարվախալի և Սեբալիոսի նկատմամբ, սակայն ամենագլխավորը տեղի ուեցավ 81-րդ րոպեին. Մարկո Ասենսիոն դարձավ գոլի հեղինակ, որը պետք է հաղթանակ պարգևեր «Ռեալին», սակայն դրվագի տեսակրկնապատկերը նայելուց հետո Բենգոեչեան խաղից դուրս իրավիճակի պատճառով չարձանագրեց դարպասի գրավումը։ Այդ դրվագում մեզ սյուրռեալիստական գծեր ցույց տվեցին։
Եվ, կարծես թե, այդ ամենը քիչ էր, քանի որ խաղավերջում էլ արձանագրեցին Ֆրանկ Կեսիեի գոլը` չնայած մինչ այդ Լևանդովսկին ակնհայտ խախտում էր թույլ տվել Կարվախալի նկատմամբ։
Երեք կոպիտ սխալ, որոնք զրկեցին «Ռեալին Լա լիգայի չեմպիոն դառնալու հնարավորությունից։
35-րդ տուրում Բենգոեչեան կրկին գլխավոր հերոսի դերում էր։ Նախ և առաջ, նա «Վալենսիայի» դեմ հանդիպումը չդադարեցրեց Վինիսիուսի հասցեին պարբերաբար հնչող ռասիստական վիրավորանքների պատճառով։ Չնայած լուրջ իրավիճակին` հանդիպունը շարունակվեց։
Դե Բուրգոս Բենգոեչեան այդ խաղում նաև երկու 11-մետրանոց չնշանակեց «Ռեալի» օգտին, երբ ակնհայտ խախտում էին թույլ տվել Վինիսիուսի և Բենզեմայի նկատմամբ։
Դեռ ավելին` Բենգոեչեան դաշտից հեռացրեց Վինիսիուսին։ Դա պարզապես անհավանական էր»,- նշել է «սերուցքայինների» հեռուստաընկերության հաղորդավարը։
Հավելենք, որ «Սևիլիա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 21-ին` Երևանի ժամանակով 20:30-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռիկարդո դե Գուրգո Բենգոեչեա, Սևիլիա