Ռեալն Ազարի հետ պայամագրի խզման շնորհիվ խոշոր գումար է խնայել
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալ Մադրիդը» պայմանագրի խզման հարցում համաձայնության է հասել Էդեն Ազարի հետ. բելգիացի հարձակվողը սույն թվականի հուլիսի 1-ից հետո կդառնա ազատ գործակալ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «արքայական» ակումբն այս գործարքի շնորհիվ խնայել է 7 մլն եվրո։
Հատկանշական է, որ այդ գումարը 32-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձի մի մասն է, որից վերջինս հրաժարվել է։
Հիշեցնենք, որ Ազարը «Ռեալի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած 76 խաղում դառնալով 7 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդեն-Ազար, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո