Ռեալի ևս մեկ առաջատար բաց կթողնի Էլ կլասիկոն
Իսպանական Լա լիգայի 11-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցելու է «Բարսելոնայի» դեմ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «արքայական» ակումբի դարպասապահ Տիբո Կուրտուան Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրի Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (5:2) մկանային վնասվածք է ստացել, ինչի պատճառով բաց է թողնելու առաջիկա Էլ կլասիկոն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մադրիդյան գրանդից «բլաուգրանայի» դեմ հանդիպումը բաց է թողնելու նաև բրազիլացի վինգեր Ռոդրիգոն։
Հիշեցնենք, որ «Ռեալ» – «Բարսելոնա» հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 26-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Տիբո-Կուրտուա, Ֆաբրիցո Ռոմանո