Ռեալի ֆուտբոլիստները  ձնագնդի խաղացին, ապա ձնախառն մարզում անցկացրին🎥

Ռեալի ֆուտբոլիստները ձնագնդի խաղացին, ապա ձնախառն մարզում անցկացրին🎥

09/01/2021 - 15:22

Իսպանական Լա լիգայի 18-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվելիս Պամպլոնայում պետք է մրցի «Օսասունայի» դեմ։

Անցնող օրերին Մադրիդում աննախադեպ շատ ձյուն է տեղացել, ինչը խառնել է շատերի բնկանոն կյանքը, որն էլ բավական զվարճալի է դարձրել «արքայական» ակումբի նախախաղային վերջին մարզումը։

«Ռեալի» ֆուտբոլիստները մարզմանը ժամանալուն պես սկսում են ձնագնդի խաղալ, իսկ այնուհետև ձնախառն պայմաններում մարզում են անցկացնում։

Հատկանշական է, որ առատ տեղումները չար կատակ են խաղացել «Ռեալի» հանդեպ։ Տեսնելով, որ անհավանական քանակի ձյուն է տեղում՝ «արքայական» ակումբի ներկայացուցիչները որոշում են նախատեսվածից մեկ օր շուտ մեկնել Պամպլոնա, սակայն Մադրիդի օդանավակայանի թռիչքուղու վրայով անհնար է եղել որևէ թռիչք իրականացնել, ինչի պատճառով ակումբի նախատեսված թռիչքը 4 ժամ ուշացումով տեղի ունեցավ։ Թռիչքը կայացել է տեղի ժամանակով 22։30 (խմբ․՝ Երևանի ժամանակով 1։30)։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023