Ռեալի ֆուտբոլիստը տեղափոխվում է Նապոլի
Մադրիդի «Ռեալի» մարզադպրոցի սան Ռաֆա Մարինը կարիերան կշարունակի «Նապոլիի» կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ նեապոլյան ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում հասել է վերջնական համաձայնության։
Աղբյուրի համաձայն` «աձուրիները» Մարինի տեղափոխության համար իսպանական գրանդին վճարելու են 12 մլն եվրո, իսկ նրա հետ պայմանագիրը կնքելու են մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
«Ռեալը» շարունակելու է պահել իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերը հետ գնելու իրավունք։ Գործարքում ներառվող այդ կետից «արքայական» ակումբը 2026 թ. կարող է օգտվել 25, իսկ 2027 թ.` 35 մլն եվրոյով։
Ընդ որում, 2025 թ. «Նապոլին» կարող է «Ռեալին» վճարել ևս 10 մլն եվրո ու կրկնապատկել նրա տրանսֆերը հետ գնելու իրավունքի հրաժարագինը։ Տտվյալ դեպքում այդ հատուկ կետը 2026 թ. կգործի 50, իսկ 2027 թ.` 70 մլն եվրոյով։
Ռաֆա Մարինը մինչև նախամրցաշրջանային հատվածը պետք է մեկնի Նեապոլ` բուժզննում անցնելու համար։
Ֆուտբոլիստը «Ռեալի» համակարգում հանդես է գալիս 2016 թվականից։ Նա ակումբի հիմնական կազմում չի անցկացրել ոչ մի հանդիպում և հանդես է եկել միայն «սերուցքայինների» երիտասարդական թիմում` «Կաստիլիայում»` 69 խաղում դառնալով 4 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։ Մարինը 2023/24 մրցաշրջանը վարձավճարով հանդես է եկել իսպանական Լա լիգան ներկայացնող «Ալավեսում» և մասնակցել 35 հանդիպման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Նապոլի, Ռաֆա Մարին, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո