«Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կավարտի կարիերան

«Ռեալի» ու Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը կավարտի կարիերան

22/05/2025 - 13:00

Մադրիդի «Ռեալի» նախկին վինգեր Խոսե Կալյեխոնը կավարտի կարիերան, հայտնում է Իսպանիայի երրորդ դիվիզիոնը` Սեգունդա Բ-ն ներակայցնող «Մարբելիայի» պաշտոնական կայքը։

38-ամյա ֆուտբոլիստը 2024 թ. հուլիսից հանդես է գալիս «Մարբելիայում» և մայիսի 24-ին Սեգունդա Բ-ի երկրորդ խմբի «Անտեկերայի» դեմ 38-րդ տուրի խաղում կանցկացնի կարիերայի վերջին հանդիպումը։ Կալյեխոնն ավարտվող մրցաշրջանում 37 խաղում 10 գոլ է խփել, կատարել 10 ասիստ։ «Մարբելյան» վերջին տուրից առաջ 43 միավորով 16-րդ տեղում է ու պայքարում է տեղը Սեգունդա Բ-ում պահելու համար։

Կալյեխոնը «Ռեալի» համակարգում հանդես է եկել 2002 թվականից և ակումբի հիմնական թիմում 77 խաղում 20 գոլ է խփել, կատարել 7 ասիստ։ Նա «արքայական» ակումբի կազմում մեկական անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն ու երկրի Սուպերգավաթակիր։

Եզրային հարձակվողը 2013-2020 թթ. եղել է «Նապոլիի» ֆուտբոլիստ ու կարիերայի ամենաշատ հանդիպումները (349) անցկացրել հենց իտալական թիմում` դառնալով 82 գոլի ու 79 ասիստի հեղինակ։ Նա «աձուրիի» կազմում երկու անգամ նվաճել է Իտալիայի գավաթի, մեկ անգամ` Սուպերգավաթի տիտղոսը։

Կալյեխոնը խաղացել է նաև «Էսպանյոլում», «Ֆիորենտինայում» և «Գրանադայում»։ Նա 2014-2017 թթ. եղել է Իսպանիայի ազգային հավաքականի անդամ ու մասնակցել 5 հանդիպման։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023