Ռեալի ու Ատլետիկոյի հարաբերությունները սրվել են. «չհարձակման դաշնագիրն» այլևս չի գործում
Մադրիդյան երկու ակումբների` «Ռեալի» ու «Ատլետիկոյի» միջև հարաբերությունները սրվել են։
Դեռևս 11 տարի առաջ երկու ակումբները բանավոր մակարդակում կնքել են, այսպես կոչված, «չհարձակման դաշնագիր»։
Այդ «դաշնագրի» շրջանակում «Ռեալն» ու «Ատլետիկոն» պայմանավորվել էին, որ չեն փորձելու պայմանագիր կնքել միմյանց երիտասարդական թիմերի խաղացողների հետ:
Այդուհանդերձ, ինչպես հայտնում է Marca-ն, վերջին իրադարձություններից հետո «արքայական» ակումբը կարծում է, որ «չհարձակման դանշագիրն» այլևս չի գործում։
Բանն այն է, որ երբ «Ռեալը» 2021/22 մրցաշրջանի արդյունքներով դարձավ Լա լիգայի չեմպիոն, «Ատլետիկոն» հրաժարվեց չեմպիոնական միջանցք բացել «սերուցքայինների» համար։
Բացի դրանից, նախորդ մրցաշրրանում «Ռեալի» ղեկավարությունը մի քանի անգամ նկատել է, որ «Ատլետիկոյի» ներկայացուցիչները կապ են հաստատել «արքայական» ակումբի երիտասարդական թիմերի մի շարք ֆուտբոլիստների հետ ու փորձել են պայմանագիր կնքել նրանց հետ։
«Ռեալի» երիտասրադական տարբեր թիմերի միանգամից չորս ֆուտբոլիստներ, հնարավոր է, կարիերան շարունակեն «Ատլետիկոյի» կազմում, այդ պատճառով էլ «սերուցքայիններն» այժմ կարծում են, որ «չհարձակման դաշնագիրն» այլևս չի գործում։
Այդ ամենի հետևանքը դարձավ նաև այն, որ 15-ամյա աջ պաշտպան Խեսուս Ֆորտեան, ով համարվում է «Ատլետիկոյի» մարզադպրոցի լավագույն սաներից մեկը, տեղափոխվեց «Ռեալի» համակարգ։
«Ռեալն» այս քայլն արդարացնում է նրանով, որ Ֆորտեան դեռևս չի դարձել 16 տարեկան ու նրա հետ չի կնքվել պրոֆեսիոնալ պայմանագիր, ու պատանի ֆուտբոլիստն ինքնուրույն որոշում կայացնելու իրավունք ունի, թե որ ակումբի կազմում է ցանկանում խաղալ։
Հավելենք, որ Մարկոս Լյորենտեն վերջին ֆուտբոլիստն է եղել, ով մադրիդյան մի ակումբից տեղափոխվել է մյուսը։ 2019 թ. ամռանը «հնդկացիները» նրա տրանեֆերի դիմաց «Ռեալին» վճարեցին 30 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Լա-լիգա, Խեսուս Ֆորտեա, Ռեալ Մադրիդ