Ռեալի նվերը Ժիրոնային ու Բարսային. «արքայական» ակումբը չկոտրեց  Ռայոյի դիմադրությունը 🎥

Ռեալի նվերը Ժիրոնային ու Բարսային. «արքայական» ակումբը չկոտրեց Ռայոյի դիմադրությունը 🎥

18/02/2024 - 19:06

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ անակնկալ արդյունք գրանցվեց. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։

«Արքայական» ակումբի կազմից 3-րդ րոպեին աչքի ընկավ Խոսելուն, իսկ «Ռայոյի» պատասխան գոլը 27-րդ րոպեին խփեց Ռաուլ դե Թոմասը։

Այս ոչ-ոքիից հետո Կառլո Անչելոտիի թիմը վաստակեց 62 միավոր և գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ռայո Վալեկանոն», 25 միավորով, 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023