Ռեալի ներկայացուցիչները կապվել են Ռենի երիտասարդ տաղանդի հետ
«Ռեալը» մտադիր է ձեքռ բերել ֆրանսիական «Ռենը» ներկայացնող 17-ամյա հենակետային կիսապաշտպան Էդուարդո Կամավինգային։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «արքայական» ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել խաղացողի շրջապատի հետ, սակայն ֆրանսիական ակումբը պատրաստ է բանացկել միայն ամռանը։
Կամավինգան մտադիր է լրջորեն դիտարկել ամռանը ակումբային գրանցումը փոխելու տարբերակները։ Խաղացողը ֆրանսիական ակումբի նոր պայմանագիր վերջերս է կնքել, սակայն այն ավարտվում է 2022 թվականի ամռանը։ Խաղացողը կարծում է, որ ժամանակն է եկել կարիերայում մեծ քայլ առաջ կատարել, քանի որ Լիգա 1-ում իր մեկնարկը հիանալի է ստացվել, սակայն նրա ներկայացուցիչները խաղացողին հորդորում են գործել զգուշավոր։
Կորոնավիրուսի համաճարակից առաջ խաղացողի արժեքը գնահատվում էր 50 մլն եվրո, սակայն ներկայումս իրավիճակը փոխվել է։ Խաղացողի արժեքը նվազել է մինչև 35 մլն եվրո։
«Ռենն» իր հերթին մեծ ճնշում է զգում եվրոպական թոփ ակումբների կողմից, որոնք ցանկանում են ձեռք բերել Կամավինգային։ Ակումբը ցանկանում է խաղացողին զերծ պահել այդ ճնշումից։ «Ռենի» ղեկավարության հիմնական նպակն այն է, որ Կամավինգան հարցազրույց տա միայն ակումբին մոտ կանգնած պարբերականներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 17-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև ՊՍԺ-ն և «Յուվենտուսը»։
# Էդուարդո Կամավինգա, Ռեալ Մադրիդ, Ռեն, տրանսֆերներ