Ռեալի նախկին բժիշկ․ «Ես Ռամոսի հետ լուրջ խնդիրներ ունեի»

Ռեալի նախկին բժիշկ․ «Ես Ռամոսի հետ լուրջ խնդիրներ ունեի»

09/06/2020 - 17:57

«Ռեալի» նախկին բժիշկ Խեսուս Օլմոն պատմել է իր և ակումբի ավագ Սերխիո Ռամոսի հարաբերությունների մասին․

«Ես Ռամոսի հետ վատ հարաբերություններ ունեի։ Նա, ինչպես և ես, ամեն ինչ ասում ենք մարդու դեմքին, եթե որևէ բան մեզ դուր չի գալիս։ Իմ աշխատանքի որոշ մեթոդներ Ռամոսն անընդունելի էր համարում, չնայած ես բացատրում էի, թե ինչու է պետք այդպես անել, սակայն պետք է նշեմ, որ մեզնից յուրաքանչյուրը խոր հարգանքով էինք վերբարվում մեր «մրցակցին»։

Չնայած մեր ունեցած տարաձայնություններին՝ մեր գործնական հարաբերությունները շատ յուրահատուկ դարձան։ Մենք հարգում էինք միմյանց, նա վստահում էր ինձ, երբ բանը հասնում էր վնասվածքներին։ Մենք պահպանել ենք լավ հարաբերություններ։ Այժմ Ռամոսն աշխատում է այն մասնագետների հետ, որոնց ես գիտեմ։ Երբ նրա որևէ օգնության կարիք ունի, ես միշտ պատրաստ եմ օգնել նրան»,- Օլմոյի խոսքերը մեջբերում է Ideal-ը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023