Ռեալի ղեկավարությունն աջակցում է Զիդանին

Ռեալի ղեկավարությունն աջակցում է Զիդանին

08/02/2021 - 22:03

«Ռեալի» ղեկավարությունը շարունակում է աջակցել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին՝ չնայած վերջին շրջանում «արքայական» ակումբի անկայուն ելույթներին։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Լա լիգայի 22-րդ տուրի «Ուեսկայի» դեմ արտագնա հանդիպումից հետո (1:2) ֆրանսիացի մասնագետը ակումբի ղեկավարության կողմից արժանացել է լիարժեք վստահության և աջակցության։

Այդ հանդիպումից հետո Զիդանն ու «սերուցքայինների» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շփվել են իրավիճակի շուրջ․ ակումբում կարծում են, որ այս պահին ամենակարևորը թիմային միասնությունն է։

Մադրիդյան ակումբի հաջորդ հանդիպումը կկայանա Լա լիգայի շրջանակում։ «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Խետաֆեին»։ Խաղը կկայանա փետրվարի 9-ին՝ Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։

Այս պահին «Ռեալը» զբաղեցնում է Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ 21 հանդիպումներից հետո իր ակտիվում ունենալով 43 միավոր։ Նույնքան ունի նաև «Բարսելոնան», որը միայն լրացուցիչ ցուցանիշներով է շրջանցում իր մրցակցին։

Առաջատարը «Ատլետիկոն» է։ «Հնդկացիներն» իրենց միավորների քանակը կասցրել են 50-ի և դեռ 2 հանդիպում էլ պակաս է անցկացրել իր հիմնական մրցակիցների համեմատ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023