Ռեալի հայտացուցակն Ատալանտայի դեմ հանդիպման համար

Ռեալի հայտացուցակն Ատալանտայի դեմ հանդիպման համար

13/08/2024 - 15:01

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ընդգրկվել են ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի` «Ատալանտայի» դեմ կայանալիք հանդիպման հայտացուցակում։

«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտացուցակում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Ֆրան Գոնսալես։

Պաշտպաններ – Դանի Կարվախալ, Էդեր Միլիտաո, Դավիդ Ալաբա, Լուկաս Վասկես, Խեսուս Վալյեխո, Ֆրան Գարսիա, Անտոնիո Ռյուդիգեր, Ֆերլան Մենդի, Խակոբո Ռամոն։

Կիսապաշտպաններ – Ջուդ Բելինգեմ, Էդուարդո Կամավինգա, Օրելյեն Չուամենի, Ֆեդերիկո Վալվերդե, Լուկա Մոդրիչ, Արդա Գյուլեր, Դանի Սեբալիոս։

Հարաձակվողներ – Վինիսիուս, Կիլիան Մբապե, Ռոդրիգո, Էնդրիկ, Բրահիմ Դիաս։

Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը կայանալու է օգոստոսի 14-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023