Ռեալի հայտացուցակն աշխարհի ակումբային առաջնության համար

Ռեալի հայտացուցակն աշխարհի ակումբային առաջնության համար

07/02/2023 - 00:17

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փետրվարի 1-ից Մարոկկոյում մեկնարկել և ընթանում է աշխարհի ակումբային առաջնությունը, որին մասնակցում է նաև Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության հաղթող «Ռեալ Մադրիդը»։

«Արքայական» ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հայտավորված են լինելու մրցաշարին.

Դարպասապահներ – Անդրեյ Լունին, Լուիս Լոպես, Լուկաս Կանիսարես

Պաշտպաններ – Դանի Կարվախալ, Խեսուս Վալիեխո, Դավիդ Ալաբա, Նաչո, Ալվարո Օդրիոսոլա, Անտոնիո Ռյուդիգեր, Մարվել

Կիսապաշտպաններ – Տոնի Կրոս, Լուկա Մոդրիչ, Էդուարդո Կամավինգա, Օրելյեն Չուամենի, Դանի Սեբալիոս, Մարիո Մարտին, Սերխիո Արիբաս

Հարձակվողներ – Մարկո Ասենսիո, Մարիանո Դիաս, Վինիսիուս, Ռոդրիգո

Նշենք, որ մադրիդյան ակումբի հայտացուակից տարբեր վնասվածքների պատճառով դուրս են մնացել Տիբո Կուրտուան, Էդեր Միլիտաոն, Ֆերլան Մենդին, Լուկաս Վասկեսը, Էդեն Ազարն ու Կարիմ Բենզեման։

Հավելենք, որ «սերուցքայինները» աշխարհի ակումբային առաջնության շրջանակում պայքարն սկսելու են կիսաեզրափակիչից և փետրվարի 8-ին կմրցի Եգիպտոսը ներկայացնող «Ալ Ահլիի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023