«Ռեալի» հայտացուցակը «Բարսելոնայի» դեմ գավաթային եզրափակիչի համար 📸

«Ռեալի» հայտացուցակը «Բարսելոնայի» դեմ գավաթային եզրափակիչի համար 📸

25/04/2025 - 17:13

Մադրիդի «Ռեալի» մամուլի ծառայությունը հրապարակել է «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի եզրափակիչի համար նախատեսված հայտացուցակը։

«Արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Տիբո Կուրտուա, Անդրեյ Լունին, Ֆրան Գոնսալես։

Պաշտպաններ – Դավիդ Ալաբա, Լուկաս Վասկես, Խեսուս Վալյեխո, Ֆրան Գարսիա, Անտոնիո Ռյուդիգեր, Ֆերլան Մենդի, Ռաուլ Ասենսիո։

Կիսապաշտպաններ – Ջուդ Բելինգեմ, Ֆեդերիկո Վալվերդե, Լուկա Մոդրիչ, Օրելյեն Չուամենի, Արդա Գյուլեր, Դանի Սեբալյոս։

Հարձակվողներ – Վինիսիուս, Կիլիան Մբապե, Ռոդրիգո, Էնդրիկ, Բրահիմ Դիաս։

«Սերուցքայինների» հայտացուցակ են վերադարձել Կիլիան Մբապեն ու Ֆերլան Մենդին, բացակայում են Դանի Կարվախալը, Էդեր Միլիտաոն ու Էդուարդո Կամավինգան։

«Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին` Երևանի ժամանակով 00:00-ից սկսած։

«Բարսելոնայի» հայտացուցակը «Ռեալի» դեմ գավաթային եզրափակիչի համար

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023