Ռեալի համար Պոգբայի հնարավոր տրանսֆերը կարժենա 150 մլն եվրոյից ոչ պակաս
Պոլ Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան վերջերս հանդիպում է ունեցել ՄՅՈւ-ի ղեկավարության հետ:
Ինչպես հայտնում է Marca-ն, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը գործակալին հայտնել է, որ մտադիր չէ ֆուտբոլիստին բաց թողնել այլ ակումբ և ցանկանում է երկարացնել նրա հետ պայմանագիրը:
Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը:
Պոգբային դուր է գալիս «Ռեալ» տեղափոխվելու տարբերակը: 26-ամյա կիսապաշտպանը կցանկանար աշխատել մադրիդցիների մարզիչ Զինեդին Զիդանի հետ:
Նշվում է, որ Պոգբայի հնարավոր տրանսֆերը «Ռեալ» կարժենա առնվազն 150 մլն եվրո: 2016 թվականին անգլիական ակումբը ֆրանսիացի կիսապաշտպանին գնել էր «Յուվենտուսից» 114 մլն եվրոյով:
ՄՅՈւ-ն և Պոգբայի ներկայացուցիչը պայմանավորվել են այս հարցի շուրջ հանդիպել ևս մեկ անգամ մոտավոր մեկ ամսից:
«Ռեալը» չի փոխում իր մտադրությունը և ցանկանում է ձեռք բերել Պոգբային: Զիդանը ցանկանում է նրան տեսնել իր թիմում: Միևնույն ժամանակ, մադրիդցիները որոնում են համապատասխան տարբերակներ այն դեպքում, եթե ֆուտբոիստի տրանսֆերային արժեքը անընդունելի լինի կամ ՄՅՈւ-ն որոշի մերժել ցանկացած առաջարկ: