Ռեալի համակարգի չորս ֆուտբոլիստներ ձերբակալվել են

Ռեալի համակարգի չորս ֆուտբոլիստներ ձերբակալվել են

15/09/2023 - 13:19

«Ռեալ Մադրիդի» չորս ֆուտբոլիստներ ձերբակալվել են։

«Արքայական» ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ «Կաստիլիայի» մեկ և «Ռեալ Մադրիդ C»-ի երեք ֆուտբոլիստներ ցուցմունք են տվել Քաղաքացիական գվարդիայի առջև` WhatsApp հավելվածի միջոցով սեռական բնույթի տեսանյութ տարածելու կասկածանքով։

«Սերուցքայինները» նաև նշել են, որ երբ ակումբը մանրամասն ծանոթանա փաստերին, համապատասխան միջոցներ կձեռնարկի։

Mundo Deportivo-ն տեղեկացնում է, հետաքննությունն իրականացնում է Լաս Պալմասի ոստիկանությունը։

Այս ամենն սկսվել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 6-ին անչափահաս աղջկա մայրը բողոք է ներկայացրել ոստիկանություն:

Այդ կինը պնդում է, որ կասկածյալներից մեկը տեսագրել է իր դստեր սեքսուալ բնույթի տեսանյութը, այնուհետև տարածել է այն:

Մեղադրյալների անունները չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ սկանդալում կարող են ներգրավված լինել նաև այլ ֆուտբոլիստներ, այդ թվում՝ «Ռեալի» հիմնական կազմի խաղացողներ։

AS-ը հայտնում է, որ, ըստ Իսպանիայի քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածի, այս գործի շրջանակում մեղադրյալներին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։

Եթե ​​տուժողը չի տվել իր համաձայնությունը նկարահանում իրականացնելու համար, ապա նախատեսվում է ազատազրկում 2,5-4 տարի ժամկետով, սակայն տեսահոլովակի տարածման պատճառով ժամկետն ավելանում է մինչև 3,5-5 տարի։

Տվյալ դեպքում նկարահանողին նույնպես պատիժ է հասնում` 18-24 ամսվա աշխատավարձի չափով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023