Ռեալի խաղացողները 15 օր կանցկացնեն կարանտինում․ Մանչեսթեր Սիթի – Ռեալ հանդիպման անցկացումը բացառված է
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, «Ռեալի» խաղացողները 15 օր կանցկացնեն կարանտինում։
LaSexta-ի փոխանցմամբ, «Ռեալի» բասկետբոլային թիմի խաղացողներից մեկի կորոնավիրուսի հանձնած թեստը տվել է դրական պատասխան։ «Արքայական» ակումբն արդեն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում։ Նշվում է, որ կարանտինը վերաբերվում է ինչպես բակսետբոլային, այնպես էլ ֆուտբոլիային ակումբին։
«Ռեալն» այսօր կայանալիք մարզումն արդեն չեղարկել է։ Հատկանշանական է, որ «Ռեալի» ֆուտբոլային և բասկետբոլային ակումբները մարզվում են Վալդեբեբաս համալիրում, այդ իսկ պատճառով երկու սպորտաձևերի ներկայացուցիչներն էլ ուղարկվել են կարանտին։
Հատկանշանակ է, որ մարտի 13-ին կայանալիք Լա լիգայի 28-րդ տուրի «Ռեալ» – «Էյբար», ինչպես նաև մարտի 17-ին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» հանդիպումների անցկացումը գրեթե բացառված է։
# Էյբար, Լա-լիգա, կորոնավիրուս, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ